ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մինչև Ադրբեջանը գոհ չմնա, հայ-թուրքականը տեղից չի շարժվի. Անդրանիկ Թևանյան

Մինչև Ադրբեջանը գոհ չմնա, հայ-թուրքականը տեղից չի շարժվի. Անդրանիկ Թևանյան
27.07.2022 | 07:22

Էրդողանը Փաշինյանին կրկին հիշեցրեց, որ մինչև Ադրբեջանը գոհ չմնա, հայ-թուրքականը տեղից չի շարժվի։
«Մեր կարմիր գիծն ի սկզբանե եղել է Ադրբեջանը։ Մենք ասել ենք, որ «կբացենք մեր դռները» Ադրբեջանի հետ խնդրի լուծումից հետո։ Ուրախ եմ նաև, որ Փաշինյանը մեզ հետ կիսում է համանման տեսակետները տարածաշրջանային խաղաղության և համագործակցության հարցում։ Մենք հիմա ակնկալում ենք, որ նրանք, հայտարարություններից բացի, կոնկրետ քայլեր կձեռնարկեն»,– ասել է Թուրքիայի նախագահը։


Կոնկրետ քայլեր Ադրբեջանի ուղղությամբ ասելով՝ Էրդողանը նկատի ունի ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Զանգեզուրի միջանցք տրամադրելը, «անկլավները» և այլն։


Եթե Էրդողանի այս հայտարարություններից հետո կգտնվի մեկը, ով կրկին կհայտարարի, որ, իբր, Թուրքիան նախապայման չունի, և հայ-թուրքականը կապված չէ հայ-ադրբեջանականի հետ, ապա այդ մեկը կա՛մ ապուշ է, կա՛մ ապուշի տեղ է դնում իրեն հավատացողներին։

Դիտվել է՝ 17418

Մեկնաբանություններ